չորեքշաբթի, սեպտեմբեր 16
16 / 9 / 2026
Քաղաքացիական հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված դատապարտյալ է մահացել

Քաղաքացիական հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված դատապարտյալ է մահացել

Կորոնավիրուսով պայմանավորված 01.01.2021թ-ից 10.12.2021թ-ը ներառյալ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ստորաբաժանման ինֆեկցիոն բաժանմունքում հետազոտվել և բուժում է ստացել 141 դատապարտյալ և կալանավորված անձ։ 10.12.2021թ. դրությամբ բուժման գործընթացում է գտնվել 42 անձ։

ՀՀ Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ «Սուրբ Գրրիգոր Լուսավորիչ» քաղաքացիական հիվանդանոցում այսօր գրանցվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի դատապարտյալ, 1967 թվականին ծնված Ա.Հ-ի կենսաբանական մահը։ Դատապարտյալի մոտ սույն թվականի նոյեմբերի 11-ին ախտորոշվել էր COVID-19, նույն օրը վերջինս տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» քաղաքացիական հիվանդանոց։

Մահվան հանգամանքները պարզելու նպատակով նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

 

  • Կիսվել: