հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՊՎԾ–ն ուսումնասիրություն է իրականացնում Երեւանի քաղաքապետարանում

ՊՎԾ–ն ուսումնասիրություն է իրականացնում Երեւանի քաղաքապետարանում

Պետական վերահսկողական ծառայությունն այսօր՝ դեկտեմբերի 29–ին,  ուսումնասիրություն է սկսել իրականացնել  Երեւանի քաղաքապետարանում։ Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը՝ չմեկնաբանելով,  թե ինչի շուրջ է այդ ուսումնասիրությունը։

Ըստ Irakanum.am-ի տեղեկությունների՝ ՊՎԾ–ն  քաղաքապետարանում ուսումնասիրություն է իրականացնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով, իսկ ուսումնասիրության նպատակը նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գործունեությունն է։ Ըստ կայքի՝ ուսումնասիրվել են մի շարք փաստաթղթեր՝ քաղաքապետարանի եկամուտների, բյուջեի ծախսերի վերաբերյալ։

  • Կիսվել: