հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Պուտինը ցավակցել է լեգենդար հետախույզ Ալեքսեյ Բոթյանի մահվան կապակցությամբ

Պուտինը ցավակցել է լեգենդար հետախույզ Ալեքսեյ Բոթյանի մահվան կապակցությամբ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Ռուսաստանի ազգային հերոս Ալեքսեյ Բոթյանի մահվան կապակցությամբ: Նա նշել է, որ Բոթյանը լեգենդար հետախույզ և ուժեղ, արտասովոր անձնավորություն էր, այս մասին հաղորդագրություն է հրապարակվել Կրեմլի կայքում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Պուտինն ասել է. «Կյանքից հեռացել է լեգենդար հետախույզ, ուժեղ, արտասովոր անձնավորություն: Նա ղեկավարել և մասնացել է փայլուն հատուկ գործողությունների, որոնք կարևոր ներդրում են ունեցել Մեծ հաղթանակում և հավերժ ներառված են հայրենական և համաշխարհային պատմության մեջ: Մենք հավերժ վառ կպահենք Ալեքսեյ Նիկոլայի Բոթյանի՝ Ռուսաստանի հերոսի և իրական հայրենասերի հիշատակը»:

Նշվում է, որ Բոթյանը, որը ղեկավարել է լեհական Կրակով քաղաքի փրկարարական արշավը 1945 թվականի հունվարին, մահացել է 103 տարեկան հասակում:

  • Կիսվել: