Պռոշյան գյուղում «Mercedes»–ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը հիվանդանոցում մահացել
Հունիսի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայիք մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 59-ամյա Վոլոդյա Հ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ 44-ամյա Մարինե Ա.-ին, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկներին՝ վիրավորին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության պարեկային ծառայության Կոտայքի մարզի պարեկները։
Վթարի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։
Մինչ դեպքի վայրում աշխատում էին պարեկները, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Նաիրիի բաժին, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Քննիչի հանձնարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նաիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։