երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Պրոֆեսոր Չարչյանն արժան է հատուկ վերաբերմունքի, խնդրում եմ ազատ արձակել. ԵՊԲՀ ռեկտոր

Պրոֆեսոր Չարչյանն արժան է հատուկ վերաբերմունքի, խնդրում եմ ազատ արձակել. ԵՊԲՀ ռեկտոր

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի ձերբակալմանը։

Նա, մասնավորապես, գրել է․
 

«Պրոֆեսոր Չարչյանի դերը բժշկության զարգացման գործում անքննարկելի է, որպես բժիշկ, չեմ կարող հաշտվել կոլեգայիս ազատությունից զրկման փաստի հետ և խնդրում եմ իրավապահներին վերանայել բժիշկ, պրոֆեսոր Չարչյանի ազատությունից զրկելու փաստը և Բժշկին ազատ արձակել:

Լինելով բժիշկ՝ չեմ կարող իրավական գործընթացների և քրեական օրենսգրքի հոդվածների մեկնաբանությունը վերլուծել և գնահատել, այլ պարզապես կարող եմ փաստել, որ բժիշկ Չարչյանի՝ տարիների բժշկելու առաքելությունն ամուր հիմք է հավատի ու վստահության, և կարծում եմ, որ նա արժան է հատուկ վերաբերմունքի»:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող «Հայաստան» դաշինքի թեկնածուի կողմից նախընտրական փուլում իրեն ենթակա աշխատակիցների նկատմամբ ճնշում գործադրելու վերաբերյալ 2021 թվականի հունիսի 18-ին «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքով տարածված ձայնագրության փաստով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ։

Նշենք, որ Չարչյանը սպառնացել է, որ իր «հորդորը» անտեսած աշխատակիցների նկատմամբ պատասխանը կլինի «ոչ թե համարժեք, այլ ավելի կոշտ»:

Նա նաև հիշեցրել է, որ ԲԿ-ի սեփականատերը Մայր Աթոռն է, որը գտնում է, որ «ներկայիս իշխանությունները ամեն ինչ ձախօղել են», ուստիև քվեարկելուց աշխատակիցները պետք է հիշեն սրա մասին:

  • Կիսվել: