կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Պրոբացիայի ծառայությունը սկսել է շարժական գրասենյակների շահագործումը

Պրոբացիայի ծառայությունը սկսել է շարժական գրասենյակների շահագործումը

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը Արարատ քաղաքում հետևել է Պրոբացիայի ծառայության շարժական գրասենյակի աշխատանքներին: Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Արարատի մարզի այն գյուղերի բնակիչները, որոնք ծառայության շահառու են և ստիպված էին լինում իրենց պարտականությունների իրականացման համար հասնել Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաք, այժմ հնարավորություն են ստացել սպասարկվել շարժական գրասենյակում:

Պրոբացիայի ծառայության շարժական գրասենյակում իրականացվում են այն բոլոր գործողությունները, որոնք նախատեսված է իրականացնել ծառայության բաժիններում:

Արարատում տեղակայված շարժական գրասենյակից արդեն օգտվել է շուրջ 30 շահառու:

Շարժական գրասենյակներ են տեղակայվել նաև Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մարտունի քաղաքներում:

 

  • Կիսվել: