շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Փրկարարները Վարդենիսի տներից մեկի խորդանոցի նկուղից հեռացրել են մոտ 20 տոննա ջուր

Փրկարարները Վարդենիսի տներից մեկի խորդանոցի նկուղից հեռացրել են մոտ 20 տոննա ջուր

Հուլիսի 10-ին, ժամը 20։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկի մոտակայքում ջրատար խողովակը վնասվել է, ջուրը լցվում է նկուղային տարածք և խորդանոց։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Փրկարարները խորդանոցի նկուղից (մոտ 9 քմ) իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ. հեռացվել է մոտ 20 տոննա ջուր:

  • Կիսվել: