չորեքշաբթի, սեպտեմբեր 23
23 / 9 / 2026
Համոզված եմ՝ շուտով կսկսվեն արտահանումներ Հայաստանից Ադրբեջան. Նիկոլ Փաշինյան

Համոզված եմ՝ շուտով կսկսվեն արտահանումներ Հայաստանից Ադրբեջան. Նիկոլ Փաշինյան

Խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցը շարունակում է մնալ մեր օրակարգի առաջնահերթությունների մեջ, ԱԺ-ում այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, թե շարունակելու են այս ուղղությամբ աշխատանքն Ադրբեջանի հետ։

Ինչ վերաբերում է գերիներին՝ Փաշինյանը հավատացրեց, թե նրանց վերադարձի հարցը երբեք դուրս չի եկել ու դուրս չի գա իրենց աշխատանքային օրակարգից։

«Կշարունակվեն աշխատանքները սահմանազատման ուղղությամբ, համոզված եմ՝ շուտով կսկսվեն արտահանումներ Հայաստանից Ադրբեջան»,- ասաց նա։

  • Կիսվել: