երկուշաբթի, օգոստոս 24
24 / 8 / 2026
Ի հեճուկս Ադրբեջանի և Թուրքիայի՝ ատոմակայանի հարցին կանդրադառնանք 2163 թվին. ամեն ինչի կդիմանանք, ռադիոակտիվ քարից հաց կքամենք. Փաշինյանը կատակեց

Ի հեճուկս Ադրբեջանի և Թուրքիայի՝ ատոմակայանի հարցին կանդրադառնանք 2163 թվին. ամեն ինչի կդիմանանք, ռադիոակտիվ քարից հաց կքամենք. Փաշինյանը կատակեց

Աստված չանի, որ էդ ատոմակայանը պայթի, Հայաստանի շրջաններ կան, որ ավելի հեռու են, քան Թուրքիան, ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանի տարածքներ կան, որ ավելի մոտիկ են ատոմակայանին, քան ՀՀ որոշ շրջաններ»,-նշեց Փաշինյանն ու ասաց, որ երբ այդ անվտանգային խնդրի մասին խոսում են Ադրբեջանը կամ Թուրքիան ՀՀ-ում դրան վատ են վերաբերվում։

«Մենք պատրաստ ենք անտեսել ատոմային էներգետիկայի բոլոր կանոնները՝ ի հեճուկս Ադրբեջանի և Թուրքիայի, չէ, մենք էդ ատոմակայանի հարցին կանդրադառնանք 2163 թվին. մենք ամեն ինչի կդիմանանք, կմաքառենք, ռադիոակտիվ քարից հաց կքամենք»,-կատակեց Փաշինյանը։

  • Կիսվել: