շաբաթ, օգոստոս 1
1 / 8 / 2026
Փրկարարները ծառը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից

Փրկարարները ծառը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից

Հունիսի 8-ին, ժամը 23:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզական-Աղվերան ավտոճանապարհին քամուց ծառն ընկել է և երկկողմանի փակել երթևեկությունը: Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները մասնատել են բարդու ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից։

  • Կիսվել: