Փրկարարները ծառը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
Մարտի 20-ին, ժամը 02:17-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Գետաշեն գյուղի մոտակայքում ծառն առատ ձյան հետևանքով կախվել է ավտոճանապարհի երթևեկելի հատվածի վրա. ճանապարհը դարձել է դժվարանցանելի:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Մարտունի-Գավառ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին մասնատել են մոտ 10 մետր երկարությամբ ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից։
***
Մարտի 19-ին, ժամը 23:15-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կարճաղբյուր գյուղի ավտոճանապարհին ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված. ճանապարհը դարձել է դժվարանցանելի:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Վարդենիս-Կարճաղբյուր ավտոճանապարհի մոտ 20-րդ կմ-ին մասնատել են մոտ 7 մետր երկարությամբ ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից։