երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին ծառն ընկել է և ամբողջությամբ փակել ավտոճանապարհը

Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին ծառն ընկել է և ամբողջությամբ փակել ավտոճանապարհը

Հուլիսի 24-ին, ժամը 19:58-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին ծառն ընկել է և ամբողջությամբ փակել ավտոճանապարհը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին մոտ 10 մ երկարությամբ ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված։

Փրկարարները ծառը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։

  • Կիսվել: