երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Փրկարարները Սևանա լճից 35-ամյա քաղաքացու դի են դուրս բերել

Փրկարարները Սևանա լճից 35-ամյա քաղաքացու դի են դուրս բերել

Օգոստոսի 6-ին, ժամը 23:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանի Շորժա հանրային լողափում քաղաքացու անձնական իրերն են գտել․ քաղաքացուն որոնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը։

 

Փրկարարները և ոստիկանության աշխատակիցները նշված հատվածում և մոտակա լողափների տարածքում իրականացրել են որոնողական աշխատանքներ։

 

Օգոստոսի 7-ին, ժամը 08։50-ին փրկարարները Շողակաթ համայնքին հարակից լողափից մոտ 15 մ հեռավորության և մոտ 1․8 մ խորության վրա հայտնաբերել են Ս․ Մ․-ի (ծնված 1988 թ․) դին, դուրս բերել ափ և հանձնել ոստիկանության աշխատակիցներին։

  • Կիսվել: