երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Փրկարարները քարշակման միջոցով արգելափակումից դուրս են բերել չորս բեռնատար

Փրկարարները քարշակման միջոցով արգելափակումից դուրս են բերել չորս բեռնատար

Դեկտեմբերի 25-ին, ժամը 13:53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սդղի գյոլ» կոչվող խաչմերուկի մոտակայքում ավտոմեքենան է արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները քարշակման միջոցով արգելափակումից դուրս են բերել չորս բեռնատար ավտոմեքենա, որոնք շարունակել են ընթացքը:

  • Կիսվել: