երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Փրկարարները քարշակել են ավտոմեքենան

Փրկարարները քարշակել են ավտոմեքենան

Հուլիսի 22-ին, ժամը 12:57-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվանի գյուղից Սատանի կամուրջ տանող ավտոճանապարհի 16-րդ կմ-ին ավտոմեքենան չի կարողանում շարունակել ընթացքը և խոչընդոտում է երթևեկությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։
 
Փրկարարները մոտ 2 կմ քարշակել են «GAZelle» մակնիշի (վարորդ՝ Խ․ Հ․) ավտոմեքենան, վերջինս շարունակել է ընթացքը:
 

  • Կիսվել: