հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Փրկարարները մարել են Բյուրեղավան քաղաքում բռնկված հրդեհը

Փրկարարները մարել են Բյուրեղավան քաղաքում բռնկված հրդեհը

Հունիսի 8-ին, ժամը 21:43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բյուրեղավան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի հանրակացարանային շենքի սենյակնեից մեկում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հանրակացարանի առաջին հարկի միջանցքում․ տուժածներ չկան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:28-ին, մարվել՝ 22:55-ին։ 30 քմ տարածքում մասամբ այրվել են գույք և կենցաղային իրեր:

  • Կիսվել: