ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Փրկարարները Մալիշկայում տան նկուղային հարկից հեռացրել են մոտ 20 տ ջուր

Փրկարարները Մալիշկայում տան նկուղային հարկից հեռացրել են մոտ 20 տ ջուր

Մայիսի 31-ին, ժամը 15։39-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալիշկա գյուղի 27-րդ փողոցի տներից մեկի նկուղային հարկը ջրալցվել է։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Փրկարարները տան նկուղային հարկից հեռացրել են մոտ 20 տ ջուր։

  • Կիսվել: