երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Փրկարարները Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատված հատվածում արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա

Փրկարարները Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատված հատվածում արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա

Հունվարի 15-ին, ժամը 11:55-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Շինուհայրի խաչմերուկի մոտակայքում մերկասառույցի և բքի պատճառով կան արգելափակված ավտոմեքենաներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 30-35 կմ-ն ընկած հատվածում, արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա և 16 ուղևոր։

 

  • Կիսվել: