շաբաթ, սեպտեմբեր 23
23 / 9 / 2023
Փրկարարները հայտնաբերել են Գառնու ձորի տարածքում մոլորված քաղաքացուն

Փրկարարները հայտնաբերել են Գառնու ձորի տարածքում մոլորված քաղաքացուն

Մայիսի 8-ին, ժամը 20։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնու ձորի տարածքում քաղաքացին մոլորվել է և վնասել ոտքը։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
 
Փրկարարները Գառնու ձորում՝ «Խոսրովի անտառ» պետական արգելանոց տանող ճանապարհին, անվնաս հայտնաբերել են քաղաքացի Ա․ Գ․-ին (ծնված 1988 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հրաժարվել է բուժօգնությունից և տեղափոխվել ոստիկանության բաժին։

  • Կիսվել: