հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Փրկարարները Երևանի Մալխասյանց փողոցի տան նկուղից հեռացրել են մոտ 5 տոննա ջուր

Փրկարարները Երևանի Մալխասյանց փողոցի տան նկուղից հեռացրել են մոտ 5 տոննա ջուր

Մայիսի 31-ին, ժամը 13:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մալխասյանց փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի բակում դիտահորի խողովակները վնասվել են. ջուրը լցվում է տան նկուղ և ավտոտնակ։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Փրկարարները տան նկուղից հեռացրել են մոտ 5 տոննա ջուր:

  • Կիսվել: