կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 60 ավտոմեքենա

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 60 ավտոմեքենա

Դեկտեմբերի 21-ին, ժամը 19։44-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշավան գյուղում՝ «Տառերի պուրակ» կոչվող տարածքի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ժամը 20:01-ից 21։05-ը փրկարարները նշված հատվածում արգելափակումից դուրս են բերել մոտ 60 ավտոմեքենա (150 ուղևոր)։

 

  • Կիսվել: