չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատար ավտոմեքենաները

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատար ավտոմեքենաները

Մայիսի 13-ին, ժամը 21:12-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխակույտում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աղվանի-Տաթև ավտոճանապարհի 11-րդ կմ-ին կա կուտակված 14 բեռնատար ավտոմեքենա, որոնք առաջացրել են խցանում։

Փրկարարները կարգավորել են երթևեկությունը․ բեռնատարները շարունակել են ընթացքը:
Հետևեք մեզ

  • Կիսվել: