ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Վերին Խոտանան գյուղի վերջնամասում ավտոցիստեռնից դիզելային վառելիք է թափվել ճանապարհին. բեռնատարներ են արգելափակվել

Վերին Խոտանան գյուղի վերջնամասում ավտոցիստեռնից դիզելային վառելիք է թափվել ճանապարհին. բեռնատարներ են արգելափակվել

ՆԳՆ փրկարար ծառայությունից տեղեկացնում են՝ փետրվարի 25-ին՝ ժամը 14։01-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի վերջնամասում կան արգելափակված ավտոմեքենաներ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Վերին Խոտանանի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ավտոցիստեռնից դիզելային վառելիք է թափվել ճանապարհի վրա, ինչի հետևանքով ավտոմեքենաները չեն կարողանում շարունակել ընթացքը:
 
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել MAN (վարորդ՝ Ա. Հ.) և Iveco (վարորդ՝ Գ. Մ.) մակնիշների բեռնատարները:

  • Կիսվել: