շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Մարտի 10-ից 11-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Վարդենյաց լեռնանցքում, Սյունիքի մարզի Կապան, Կոտայքի մարզի Եղվարդ, Հրազդան, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում, Մուսայելյան գյուղում, Ամասիա-Բանդիվան ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Արագած և Ջամշլու գյուղերում:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 17 ավտոմեքենա և 24 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

  • Կիսվել: