երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 60 ավտոմեքենա և 150 քաղաքացու ցուցաբերել օգնություն

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 60 ավտոմեքենա և 150 քաղաքացու ցուցաբերել օգնություն

Դեկտեմբերի 24-ին, ժամը 19։40-ից Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Ալագյազ-Ճարճակիս-Ծիլքար ավտոճանապարհին առկա են արգելափակված և խցանված ավտոմեքենաներ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 60 ավտոմեքենա և 150 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

  • Կիսվել: