Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա, 8 քաղաքացու ցուցաբերել օգնություն
Նոյեմբերի 16-19-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, Արարատի մարզի Լանջազատ գյուղում, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և 8 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։