երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 18 տրանսպորտային միջոց

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 18 տրանսպորտային միջոց

Հունվարի 17-ին, ժամը 10։34-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարն արգելափակվել է ձյան շերտում՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Ժամը 11:50-ից 13:50-ը փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 18 տրանսպորտային միջոց, որից 8 բեռնատարը՝ քարշակման միջոցով:
 
Երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է:
 

  • Կիսվել: