շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ

Դեկտեմբերի 23-24-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Ապարան, Կոտայքի մարզի Հրազդան և Ծաղկաձոր, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքներում, Վերին Խոտանան գյուղում և Շիրակի մարզի Ամասիա գյուղում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 16 ավտոմեքենա և 9 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

  • Կիսվել: