կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 11 ավտոմեքենա, 19 քաղաքացու ցուցաբերել օգնություն

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 11 ավտոմեքենա, 19 քաղաքացու ցուցաբերել օգնություն

Հունվարի 9-10-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում, Լոռու մարզի Շիրակամուտ, Գեղարքունիքի մարզի Մադինա, Շիրակի մարզի Մուսաելյան, Արագածոտնի մարզի Ռյա Թազա և Ալագյազ  գյուղերում, Քուչակ-Ջրամբար, Ծաղկահովիտ-Ապարան և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 11 ավտոմեքենա և 19 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

  • Կիսվել: