երկուշաբթի, օգոստոս 24
24 / 8 / 2026
Քամու հետևանքով Ագաթանգեղոսի փողոցի շենքերից մեկի տանիքից օդատար խողովակը թեքվել է ու կախվել․ փրկարարներն ապամոնտաժել են այն

Քամու հետևանքով Ագաթանգեղոսի փողոցի շենքերից մեկի տանիքից օդատար խողովակը թեքվել է ու կախվել․ փրկարարներն ապամոնտաժել են այն

Հուլիսի 30-ին, ժամը 20։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7 շենքի տանիքից քամու հետևանքով խողովակը թեքվել է, առկա է ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարներն ապամոնտաժել են օդատար խողովակը (մոտ 33 մետր)։

  • Կիսվել: