երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Փարաքարում գովազդային վահանակը պոկվել, ընկել է լուսավորության սյան վրա

Փարաքարում գովազդային վահանակը պոկվել, ընկել է լուսավորության սյան վրա

Փրկարարներն ապամոնտաժել են գովազդային վահանակը

Հունիսի 7-ին, ժամը 22։12-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարաքար գյուղի Երևանյան փողոցում գովազդային վահանակը պոկվել և ընկել է արտաքին լուսավորության սյան վրա. առկա է ընկնելու վտանգ:

🚒Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն իրականացրել են սահմանազատում և հատուկ տեխնիկայի միջոցով ապամոնտաժել կախված գովազդային վահանակը։

  • Կիսվել: