չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
2 լորտու, 4 սահնօձ, 2 շահմար, 2 իժ. փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին

2 լորտու, 4 սահնօձ, 2 շահմար, 2 իժ. փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին

Հունիսի 18-20-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Աշտարակ, Բերդ քաղաքներում, Զովունի և Քասախ գյուղերում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդունքում հայտնաբերել են 2 լորտու տեսակի սողուն, 4 սահնօձ, 2 շահմար, 2 իժ և տեղափոխել անվտանգ տարածք:

  • Կիսվել: