հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Փրկարար ծառայության ծառայողներն ատեստավորման արդյունքներով հավելավճար կստանան. նոր նախագիծ

Փրկարար ծառայության ծառայողներն ատեստավորման արդյունքներով հավելավճար կստանան. նոր նախագիծ

Փրկարար ծառայության ծառայողների համար կներդրվի ատեստավորման նոր համակարգ, որի արդյունքներով կհաշվարկվի հավելավճար:

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքէջում ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից շրջանառության մեջ են դրվել «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ու «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը։ Նախագծերը հասանելի են հետևյալ հղմամբ:

Նախաձեռնությունը միտված է փրկարար ծառայության ծառայողների սոցիալական ապահովության երաշխիքների էական բարելավմանը, ինչպես նաև փրկարար ծառայությունը պրոֆեսիոնալ կադրերով համալրելուն:

  • Կիսվել: