չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Փոսեր պետք է քանդվեն ու փոսալցվեն նույն օրը․ Ավինյան

Փոսեր պետք է քանդվեն ու փոսալցվեն նույն օրը․ Ավինյան

Երեւանում փոսալցման աշխատանքների գծով Արաբկիրում, Աջափնյակում, Մալաթիա-Սեբաստիայում 80 տոկոս կատարողական, Քանաքեռ-Զեյթունում՝ 70 տոկոս, Ավանում՝ 60 տոկոս, Կենտրոնում՝ 50 տոկոս, Նոր Նորքում՝ 30 տոկոս, Էրեբունիում՝ 15 տոկոս, Շենգավիթում 10 տոկոս, իսկ Նորք Մարաշում, Նուբարաշենում եւ Դավիթաշենում՝ 0 տոկոս: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական խորհրդակցության ժամանակ նշեց Շինարարության եւ բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը:

Նա հավելեց. «Մենք լուրջ խնդիր ունենք մեր փոսալման շինարարների հետ, հատկապես երկուսի հետ, որոնք երկուսը միասին տարել են 10 լոտ: Նրանք թե տեխնիկապես, թե հնարավորություններով չեն կարողանում ամբողջ ծավալով մի քանի խմբերով աշխատանք։ իրականացնել: Դրան գումարած իրենք չունեն համապատասխան տեխնիկական միջոցներ եւ ոչ էլ տարածք, որտեղից  ասֆալտ են ներկրում: Մենք սկզբնական շրջանում իրենց կցեցինք մեր այն գործընկերներին, որոնք ունեն  ասֆալտի գործարաններ, բայց այստեղ էլ խնդիր է առաջանում: Մենք չենք կարող  իր գործը մենք իրականացնել: Ինքը տենդերով շահել է:

Մեկի մասով արդեն ունենք երեք նկատողություն, որ արդեն ծնուցում է լինելու պայմանագրի խզման, մյուսի մասով ունենք մեկ նկատողություն: Հերթական նկատողություններից հետո պայմանագրի լուծման ենք գնալու»:

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց. «Մեր տեխնիկական առաջադրանքում ինչու չի եղել, որ համապատասխան կապալառուները պետք է ունենան այդ գործարանը, որ այդ փոսը, որ փորում են, չգնան 10 օր չգիտեմ ինչ անեն էդ ասֆալտի հետ, նոր 11-րդ օրը բերեն կամ չբերեն այդ ասֆալտը վերականգնելու: Այսինքն մենք 10-15 օր այդ փոսերով կգնանք,  մինչեւ ինքն իր հարցերը կլուծի: Պարզ է, որ գործարան ունեցող ընկերությունը պետք է զբաղվի այդ ծավալի աշխատանքով»: Խորեն Գրիգորյանի խոսքով, Գնումների մասին օրենքը թույլ չի տալիս հավելյալ պահանջներով բեռնել՝ հավասար մրցակցություն ապահովելու համար:

Ավինյանն արձագանքոեց. «Գնումների մասին օրենքը մեր փոխարեն կարում է քաղաքականություն որոշի՞: Որովհետեւ մենք ուզում ենք փոսերը տեղում քանդվել եւ նույն օրը փոսալցվեն միանգամից: Միգուցե պետք էլ չի, որ գործարան է պետք, պետք է գրել, որ նույն օրը դա պետք է տեղի ունենա: Հետեւաբար, կմասնակցեն այն ընկերությունները, որոնք այդ հնարավորությունն ունեն: Որ օրը փոսը փորվեց, նույն օրը պետք է լցվի: Կարա՞նք էդպիսի պահանջ դնենք, խտրական չի լինի՞ որեւէ մեկի նկատմամբ»:

  • Կիսվել: