երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Փորձում են մեզ կոտրել․ ողնաշարս կոտրել են, հիմա էլ գլուխս են ուզում ջարդել․Աստղիկ Գալեյան

Փորձում են մեզ կոտրել․ ողնաշարս կոտրել են, հիմա էլ գլուխս են ուզում ջարդել․Աստղիկ Գալեյան

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը դեռ չի տեսակցել ամուսնուն՝ Գարիկ Գալեյանին, որը երեկ ձերբակալվել էր։

Նա լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ամուսնու ընկերներն են սնունդ և այլ անհրաժեշտ պարագներ են փոխանցել, Գարիկ Գալեյանին տեսակցել են նաև ԱԺ ընդդիմադիր պատգամավորները։ Ըստ զոհվածի մոր՝ ամուսնու նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում՝ չլեռու համար։

«Փորձում են մեզ կոտրել, երևի քիչ ենք կոտրված, հիմա ավելի շատ են փորձում կոտրել՝ ողնաշարս կոտրել են, հիմա էլ գլուխս են ուզում ջարդել»,- ասաց Աստղիկ Գալեյանը։

 

  • Կիսվել: