շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Փորձել էր տերմինալներից գողություն անել․ Նոր Նորքի քրեական հետախույզների բացահայտումը (տեսանյութ)

Փորձել էր տերմինալներից գողություն անել․ Նոր Նորքի քրեական հետախույզների բացահայտումը (տեսանյութ)

Ապրիլի 22-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները «Կիլիկիա» ավտոկայանից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Լոռու մարզի Գոգարան գյուղի 26-ամյա մի բնակչի։

Ձեռնարկված միջոցառումներով պարզվեց, որ նա Արշակունյաց պողոտայի և Բագրատունյաց փողոցի վճարային տերմինալներից փորձել էր գողություն անել, բայց տեսնելով, որ անցորդներ են մոտենում, գործն ավարտին չէր հասցրել:

26-ամյա երիտասարդը, նախապատրաստված նյութերով հանդերձ, ներկայացվել է ոստիկանության Շենգավիթի բաժին:
Քննությունը շարունակվում է։

 

  • Կիսվել: