ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Փորձել էր շքամուտքում կողոպտել կնոջը, բայց բռնվել էր․ Արմավիրի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Փորձել էր շքամուտքում կողոպտել կնոջը, բայց բռնվել էր․ Արմավիրի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Հունիսի 15-ին Արմավիր քաղաքում կողոպուտի փորձ էր կատարվել։ Աշխատանքից տուն վերադարձած 32-ամյա  կնոջ պայուսակը մի երիտասարդ փորձել էր բացահայտ հափշտակել Հանրապետության փողոցի թիվ 39 շենքի շքամուտքում։ Կինը դիմադրել էր, երիտասարդը՝ փախել, բայց` ոչ հեռու։

Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի բաժնի ծառայողները հետապնդել են կասկածվողին, Շահումյան փողոցում բռնել ու բերման են ենթարկել Արմավիրի բաժին։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել։ Գյումրիի բնակիչ, 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ 

  • Կիսվել: