ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Փորձել են առևանգել Աշոտ Փաշինյանին. վերջինս վնասվածք է ստացել

Փորձել են առևանգել Աշոտ Փաշինյանին. վերջինս վնասվածք է ստացել

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ այսօր՝ 15:00-ի սահմաններում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն` Աշոտ Փաշինյանին, իր տան մերձակայքից փորձել են առևանգել:

Նախնական տեղեկություններով՝ առևանգման մասնակիցները «Որդիների կանչ» ՀԿ անդամներն են, ովքեր ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն մի պահ կանգ առած ընթացող մեքենայից Աշոտ Փաշինյանին հաջողվել է դուրս թռչել, որի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության հետևից ընթացող մեքենան: Արդյունքում վնասվել է Աշոտ Փաշինյանի ոտքը, իսկ դեպքի վայրից «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության անդամները դիմել են փախուստի: Աշոտ Փաշինյանը դիմել է իրավապահներին:

Նշենք, որ «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամ է նաև Գարի Գալեյանը, որը ևս մասնակցել է Աշոտ Փաշինյանի առևանգմանը:

Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ Գարիկ Գալեյանը աչքի է ընկնում ոչ հավասարակշիռ պահվածքով, նա 2022 թվականին էլ սպառնում էր ահաբեկչությամբ` դպրոց ու մանկապարտեզ գրավելով:

  • Կիսվել: