երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Փորձարկում ենք արհեստական բանականությամբ նպաստի համակարգի գործարկումը. Նարեկ Մկրտչյան

Փորձարկում ենք արհեստական բանականությամբ նպաստի համակարգի գործարկումը. Նարեկ Մկրտչյան

Վերջին երկու տարիների ընթացքում՝ միասնական սոցիալական ծառայության ստեղծումից հետո, միայն վարչարարության արդյունքում շուրջ 15 հազար ընտանիք դուրս է եկել անապահովության համակարգից: Այս մասին այսօր՝ օգոստոսի 31-ին, կառավարության նիստում հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

«Նոր համակարգ է մշակվում և առաջիկայում կներկայացվի քննարկման: Այդ համատեքստում աշխատանք է առաջարկվելու բոլոր աշխատունակ մարդկանց, և նրանք դիտարկվելու են որպես պոտենցիալ արժեք ստեղծող մարդիկ:

Նրանց թիվը քիչ չէ: Շուրջ 40 հազար մարդ, ըստ էության, աշխատունակ տարիքում է, աշխատունակ է և կարող է աշխատել՝ դուրս գալով այդ համակարգից»,- ասաց նախարարը, ապա հավելեց. «ԱԶԲ-ի հետ համագործակցությամբ փորձարկում ենք արհեստական բանականությամբ այդ նպաստի համակարգի գործարկումը: Եվ այն քիչ երկրներից ենք, որտեղ արդեն այդ գործիքի փորձարկումը կա: Հուսով ենք՝ առաջիկայում՝ այդ համակարգը ներկայացնելուց հետո, ամբողջությամբ չէ, բայց քայլ առ քայլ կանցնենք նոր համակարգի»:

  • Կիսվել: