հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Փոքրիկ Մխիթարի օրորոցից հայտնաբերվեց Արցախի դրոշ, Արարատ լեռան պատկերով ՀՀ զինանշան»․ փաստաբանը՝ Գալեյանների տան խուզարկության մասին

«Փոքրիկ Մխիթարի օրորոցից հայտնաբերվեց Արցախի դրոշ, Արարատ լեռան պատկերով ՀՀ զինանշան»․ փաստաբանը՝ Գալեյանների տան խուզարկության մասին

44-օրյայում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի տան խուզարկությունն ավարտվել է։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը․

«Տան խուզարկությունն ավարտվեց: Փոքրիկ Մխիթարի օրորոցից հայտնաբերվեց հանցավոր ճանապարհով ձեռք բերված Արցախի դրոշ, Արարատ լեռան պատկերով ՀՀ զինանշան, հայ առաքելական խաչ և Հայաքվեի հավաստագիր: Չի բացառվում, որ  քննարկվի մեղադրանք ներկայացնելու հարցը»,-գրել է փաստաբանը:

Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանն այսօր ձերբակալվել է։ ՔԿ մամուլի խոսնակը հաստատել էր տեղեկությունը, սակայն հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ չէին հայտնել՝ խոստանալով ավելի ուշ հաղորդագրություն տարածել։

Փաստաբանն ասել էր, որ Գալեյանին մեղադրանք են առաջադրել թմրամիջոց պահելու համար։  Նա նշեց, որ իր պաշտպանյալը ներկայացված մեղադրանքը չի ընդունում և համարում է քաղաքական հետապնդում։

  • Կիսվել: