կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Փոքր Վեդի գյուղում քաղաքացին ընկել է մոտ ինը մետրանոց փոսը

Փոքր Վեդի գյուղում քաղաքացին ընկել է մոտ ինը մետրանոց փոսը

Հունիսի 17-ին՝ ժամը 11։40-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փոքր Վեդի գյուղի Ջ․ Դուրյան փողոցում քաղաքացին ընկել է փոսը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ջ․ Դուրյան փողոցի տներից մեկի բակում աշխատանքներ իրականացնելիս քաղաքացի Ա․ Մ․-ն (ծնված 1996 թ.) ընկել է փոսը (մոտ 9 մ) և արգելափակվել:

 

Փրկարարները Ա. Մ․-ին դուրս են բերել փոսից։

  • Կիսվել: