կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Փոփոխություններ զինծառայողներին վնասների հատուցման օրենքում

Փոփոխություններ զինծառայողներին վնասների հատուցման օրենքում

Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:

«Անհատ ձեռնարկատերերը և նոտարները վճարում են դրոշմանիշային վճար: Եթե գործող կարգավորմամբ, որն ընդունել ենք 2020 թվականի դեկտեմբերի վերջին, 18 000 դրամ են վճարում մինչև 1 200 000 հազար դրամ հաշվարկային բազայի դեպքում, ապա մենք այդ սահմանաչափը կրկնակի ավելացրել ենք: Այսինքն՝ մինչև 2 400 000 հազար դրամ հաշվարկման բազայի դեպքում կվճարեն 18 000 դրամ»,- ասաց Պապոյանը:

Օրենքի նախագծի հեղինակների առաջարկությունը հենված է Ա/Ձ-ի բեռի որոշակի նվազեցման անհրաժեշտության վրա, մասնավորապես, եթե գործող կարգավորմամբ անհատ ձեռնարկատերերը տարեկան վճարելու են 18 000-180 000 դրամ, ապա առաջարկվող կարգավորմամբ այդ բեռը տարեկան լինելու է 18 000-120 000 դրամ, ընդ որում՝ էականորեն ընդլայնվում է տարեկան 18 000 դրամ վճարողների շրջանակը: Սա հնարավորություն կտա նորաստեղծ ու դեռևս քիչ շրջանառություն ունեցող և ըստ այդմ միկրոբիզնեսի ռեժիմում գործունեություն ծավալող սուբյեկտներին որոշակի «բարձիկ» ունենալ:

  • Կիսվել: