երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայությունների արդիականացման ու հասանելիության ապահովման համար

Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայությունների արդիականացման ու հասանելիության ապահովման համար

Կառավարությունը հավանություն է տվել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին:

Նախագծերի փաթեթի ընդունմամբ կավելանան առցանց եղանակով գրանցման/հաշվառման նպատակով դիմումների քանակը, կկրճատվի կազմակերպությունների պետական գրանցման ժամկետը, անձանց կտրվի պետական գրանցման նախընտրելի օր նշելու հնարավորություն:

Վերացվում է առցանց եղանակով անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համար պետական տուրք վճարելու պարտավորությունը, ստեղծվում է հնարավորություն հաշվառելու անհատ ձեռնարկատեր՝ լիազորված անձի դիմումի հիման վրա, հստակեցվում և կրճատվում են մի շարք կազմակերպա-իրավական ձև ունեցող կազմակերպությունների պետական գրանցման (այդ թվում՝ փոփոխությունների) ժամկետները:

Սահմանվում են իրավաբանական անձի ռեդոմիցիլացման մասին գրանցամատյանում գրառման ենթակա տեղեկությունները, փոխվում են գրանցման ժամկետները, սահմանվում է ՍՊ ընկերությունների վերակազմակերպման կարգը, մեղմացվում են հիմնադրամների մարմինների արձանագրություններին ներկայացվող պահանջները, փոփոխվում են պետական գրանցման / հաշվառման համար գանձվող պետական տուրքի չափերը ։

  • Կիսվել: