շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պոլիտեխնիկական համալսարանում կանցկացվի տակտիկական ուսումնավարժություն

Պոլիտեխնիկական համալսարանում կանցկացվի տակտիկական ուսումնավարժություն

Մարտի 1-ը Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրն է։

Աշխարհում այն նշվում է որպես քաղաքացիական պաշտպանության միջոցառումների մասին գիտելիքների տարածման քարոզչության օր, որի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը և բնակչության պատրաստվածությունը։

Օրվա խորհրդով պայմանավորված՝ մարտի 1-ին Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը Երևան քաղաքում՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, անց է կացնելու «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որն ուղեկցվելու է փրկարարական աշխատանքների ներկայացմամբ։

Ուսումնավարժության ընթացքում համալսարանի էլեկտրաշչակի միջոցով տրվելու է «Օդային տագնապ» ազդանշան, կազմակերպվելու են ուսանողների և անձնակազմի պատսպարման և տարհանման միջոցառումներ։

  • Կիսվել: