հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Պոլիտեխնիկական համալսարան են այցելել ԱՄՆ ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակի, Բանակի միջազգային տեխնոլոգիական կենտրոնի և FAST հիմնադրամի ներկայացուցիչները

Պոլիտեխնիկական համալսարան են այցելել ԱՄՆ ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակի, Բանակի միջազգային տեխնոլոգիական կենտրոնի և FAST հիմնադրամի ներկայացուցիչները

Նոյեմբերի 10-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան էին այցելել ԱՄՆ Ռազմածովային գլոբալ հետազոտությունների գրասենյակի, ԱՄՆ Բանակի միջազգային տեխնոլոգիական կենտրոնի և FAST հիմնադրամի պատվիրակությունների ներկայացուցիչները։

Հանդիպմանը ներկա էին Միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցը, Գիտության և գիտատեխնոլոգիական համագործակցության գծով պրոռեկտոր Արեգ Գրիգորյանը, Էներգետիկայի էլեկտրատեխնիկայի ինստիտուտի տնօրեն Վարդան Համբարյանը, Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը, Միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգերի ամբիոնի վարիչ Վազգեն Մելիքյանը, «Հելիոտեխնիկա» բազային գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ Ժոզեֆ Փանոսյանը, «Պոլիմերային պրոցեսների մակրոկինետիկա» բազային գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար Անահիտ Տոնոյանը, «Միկրոէլեկտրոնիկա և կենսաբժշկական սարքեր» ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտությունների դոկտոր Գագիկ Շմավոնյանը, պրոֆեսորադասախոսական կազմի այլ ներկայացուցիչներ և հյուրեր։ Հանդիպման նպատակն էր ծանոթանալ հայաստանյան գիտատեխնոլոգիական համայնքի հետ և մեծ ֆինանսավորում տրամադրել բեկումնային գաղափարներին, որոնք առաջարկում են ոչ ավանդական, գերժամանակակից, նորարար լուծումներ համաշխարհային գիտական խնդիրների ու մարտահրավերների համար։

Մասնակիցներին ողջունեց Միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Ս․ Ասատրյանցը՝ նշելով «Պոլիտեխնիկ են այցելել ԱՄՆ Ռազմածովային գլոբալ հետազոտությունների գրասենյակի և ԱՄՆ Բանակի միջազգային Տեխնոլոգիական կենտրոնի պատվիրակությունները։ Դրանք քույր կազմակերպություններ են, որոնց հրապուրում է գիտության զարգացումը տարածաշրջաններում։ Նրանց գլխավոր նպատակներից մեկը գիտնականների և գիտական ներուժի ուսումնասիրության արդյունքում ամենախելահեղ և հետաքրքիր գաղափարների փնտրտուքն է։ Այսօր պատվիրակությունները շրջայց են կատարում Հայաստանի հայտնի համալսարաններում։ Պատվիրակության ներկայացուցիչները ցանկանում են լսել այնպիսի գաղափարների մասին, որոնք չեն իրականացել, ինչ-ինչ խնդիրների հետևանքով։ Այդ իսկ պատճառով մենք այսօր շատ ազատ և անկաշկանդ զրույց ենք ունենալու»,-ասաց Ս․ Ասատրյանցը։

  • Կիսվել: