հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Պոլեսիեում 1941-ին զոհված հայի աճյունը փոխանցել են հարազատներին՝ հայրենիքում վերահուղարկավորության համար

Պոլեսիեում 1941-ին զոհված հայի աճյունը փոխանցել են հարազատներին՝ հայրենիքում վերահուղարկավորության համար

Գտնվել են 1941 թվականի հուլիսին Պոլեսիեում զոհված հայի հարազատները, իսկ զինվորի աճյունը փոխանցել են հայրենիքում վերահուղարկավորության համար, տեղեկացնում էհայտնել է AnalitikaUA.net-ը:

Ժիտոմիրի մարզի Չեռվոնոարմեյսկի շրջանում 2019 թվականի հոկտեմբերի 26-ին «Պատմա-հայրենասիրական «Որոնում» միություն» հասարակական կազմակերպության ակտիվիստները անծանոթ զինվորի աճյուն են հայտնաբերել, որի մոտ մեդալիոն է գտնվել:

Փորձագետները կարողացել են վերծանել զոհվածի տվյալները. պարզվում է՝ հայազգի Բոլշեւան Ավետիքի Դավթյանի աճյունն է:

 «Որոնում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Վադիմ Բարանովսկին հայտնել է, որ զոհված հերոսի հարազատների որոնումը բավականին երկար է շարունակվել, եւ երկար ժամանակ լուծվել է նաեւ զինվորի աճյունի փոխանցման խնդիրը, ինչը նոր է միայն հնարավոր դարձել:

Կիեւում տեղի է ունեցել ԲԳԿՀ զինվորի աճյունի փոխանցումը Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչներին:

Միեւնույն ժամանակ, հետազոտողները շարունակում են որոնումները: Ամառային հորդառատ անձրեւների պատճառով հիմնականում անցկացվում են արխիվային որոնումներ, աշխատանքներ են իրականացվում հայտնաբերված մեդալիոնների հետ եւ մահացածների աճյունների փոխանցվում են նրանց հարազատներին:

  • Կիսվել: