շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Փոխարժեքն` այսօր

Փոխարժեքն` այսօր

Հայաստանի արժութային շուկայում դոլարը դրամի նկատմամբ ամրապնդվել է. այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։

Ըստ այդ տվյալների՝ փետրվարի 25-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 385,81 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ամերիկյան արժույթն ավելացել է 0,16 դրամով։

Ամերիկյան արժույթը վաճառվում է 392 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարն ավելացել է 0,05 դրամով։

Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 403.64 դրամ է, այն արժեզրկվել է 1.16 դրամով։

Եվրոպական արժույթը վաճառվում է 418.81 դրամ միջին գնով, ինչը 0.55 դրամով պակաս է առևտրային բանկերի նախորդ օրվա առաջարկից։

Ռուսական ռուբլու առքի միջին գինը նվազել է 0.04 դրամով և կազմել 4.90 դրամ։

Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 5.34 դրամ միջին գնով, փետրվարի 24-ին առաջարկված գնի համեմատ նվազել է 0.04 դրամով։

Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 453,32 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ էժանացել է 1,95 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ կորցրել է 1 դրամ՝ կազմելով 479,68 դրամ։

  • Կիսվել: