կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Փողոցների լայնածավալ խճապատման, հարթեցման, բարեկարգման աշխատանքներ՝ Մարմաշենում

Փողոցների լայնածավալ խճապատման, հարթեցման, բարեկարգման աշխատանքներ՝ Մարմաշենում

Մարմաշեն բնակավայրում Ախուրյանի համայնքապետարանի ֆինանսավորմամբ կատարվում են փողոցների լայնածավալ խճապատման, հարթեցման, բարեկարգման աշխատանքներ:
 
Ճանապարհի հարթեցումից բացի Մարմաշենում նույն ընթացքում կատարվում է լուսավորության համակարգի թարմացում: Լուսակետեր են ավելացվում այն վայրերում, որտեղ կարիքը կա: Բնակավայրի շուրջ 250 լուսակետերը համալրվում են ևս 10 տոկոսով:
 
Նշենք, որ տարեսկզբին Մարմաշենի խմելու ջրի ազբեստից խողովակաշարը, որը խիստ հակասում է առողջապահական նորմերին, 314 միլիոն դրամ արժողությամբ սուբվենցիոն ծրագրով փոխարինվեց նոր՝ պլաստիկե հոսքագծով: Այն մաքուր ջուր կմատակարարի գյուղի 239 տնտեսությանը՝ 1100 բնակչի:
 
Այս տարի ևս Մարմաշենում մեծ ծրագրեր կիրականացվեն: Բացի համայնքային ծրագրերից, սուբվենցիոն միջոցներով կհիմնանորոգվի նաև Սոս Էլբակյանի անվան փողոցը, որը գլխավոր ճանապարհը միացնում է դպրոցին և մանկապարտեզին:
 
 
 
 
 
 
 
 

  • Կիսվել: