Երևանի տարբեր փողոցներում միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Սարյան և Տիտոգրադյան փողոցներում արդեն մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները, որոնք սկսվում են ժամը 21:30-ից և ավատվում 07:00-ին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
՛՛Այսօրվանից միջին նորոգման աշխատանքներ են սկսվել նաև Անտոն Քոչինյան- Բուզանդ խաչմերուկից մինչև Աբովյան-Բուզանդ խաչմերուկն ընկած հատվածում:
Աշխատանքների սկիզբը 22:30-ին է, ավարտը՝ ժամը 07:00-ին՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:


