երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Փողոցային երաժիշտներն այսուհետ բնակելի շենքերից պետք է 10 մետր հեռավորություն պահպանեն

Փողոցային երաժիշտներն այսուհետ բնակելի շենքերից պետք է 10 մետր հեռավորություն պահպանեն

Երևանի ավագանու որոշմամբ, փողոցային երաժիշտներն այսուհետ բնակելի շենքերից պետք է 10 մետր հեռավորություն պահպանեն։ 

Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ կա նման միջազգային պրակիտկա. «Փողոցային երաժշտությունը պետք է հարակից շենքերի բնակիչներին չխանգարի»։ 

Նախագծին կողմ քվեարկեց ավագանու 23, դեմ՝ 5 և ձեռնպահ 17 անդամ։

  • Կիսվել: